Ադրբեջանի նախագահի օգնականը Politico-ին տված հարցազրույցում ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրումը բավարար հիմք է ԵՄ քաղաքացիական առաքելությանը Հայաստանից դուրս բերելու համար։
Հաջիևը նաև նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում «առաջընթաց կա»։