Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Աստված ժամանակի արագացմամբ պետք է պատասխանի մեզ». Գեղամ Նազարյան

16:00, կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ.
«Աստված ժամանակի արագացմամբ պետք է պատասխանի մեզ». Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աննկատ հասանք սեպտեմբերի մեկին։ Մի ամբողջ ամառ անցավ, այն էլ շատ արագ։
     Շատերս ենք նկատել, որ ժամանակը արագ է անցնում։ Ցավոք, դրա մասին խոսում են նաեւ դպրոցականները, ուսանողները։
     Իսկ ինչու ժամանակը չպետք է արագանար, եթե մենք արդեն գիրք չենք կարդում, այլ լսում ենք, երբ ունենք աչքեր կամ որ ավելի վատ է, գիրք չենք կարդում եւ անգամ ֆիլմ չենք դիտում, այլ գերաարագ յութուբյան կամ տիկտոկյան տեսանյութեր, դատարկ տեսանյութեր։
     Ինչու ժամանակը չարագանա, երբ այլեւս միմյանց նամակ չենք գրում, մեր ձեռքով գրված, այլ ձայնային ենք ուղարկում, իսկ մեզ լսում են x2 ռեժիմով, որ շատ ժամանակ չանցնի։
     Նախկինում նոր ծնված երեխային ամեն ամիս ծնունդ չէին նշում, այլ սպասում էին մեկ տարեկանին։
     Եվ ինչու չարագանա ժամանակը, երբ առանց մտածելու հրապարակային գրառումով կամ տեսանյութով վիրավորում, հայհոյում, անիծում ենք ում ասես։
     Եվ եթե մենք ստեղծում ենք, այսպես կոչված, արհեստական բանականություն, որ մեր փոխարեն մտածեն, գրեն, ջնջեն, նախագծեն, ապա ժամանակը հաստատ կարագանա։
     Եթե մի ընտանիքի անդամներն իրար կողք նստած էլ գլուխներով մտած են հեռախոսի մեջ, ապա Աստված ժամանակի արագացմամբ պետք է պատասխանի մեզ։ Ամեն ինչ փոխկապակցված է»։

Աղբյուրը` Գեղամ Նազարյան
1345 | 0
Facebook