Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը»․ Արտակ Զաքարյան

14:12, կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ.
«Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես և վերջին մի քանի ամիսներին բազմիցս ասել ենք՝ Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը: Նորից բարև զայրացած Ռուսաստան: Առայժմ ցտեսություն գցված Արևմուտք, զբաղվեք ձեր ընտրություններով:
     Արցախը ուրացվեց, որպեսզի Արևմուտքի աջակցությամբ Նիկոլը շարունակի իշխանությունից հաճույք ստանալ: Ընթացքի մեջ է Հայաստանի Հանրապետության կենսական շահերի միջազգային աճուրդի հերթական լոտը:
     Աճուրդը շարունակվում է... Տոնավաճառի հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է:
     Հայ ժողովուրդն էլ մինչև հաջորդ ցավալի կորուստը՝ թող բավարարվի ֆեստիվառներով:
     Ցավոք սա ֆելիետոն չէ, այլ մեր երկրում և նրա շուրջը տիրող տխուր իրականությունը»։

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
2474 | 0
Facebook