Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ամենադժվար պայքարը տգիտության դեմ է»․ Տարոն Սիմոնյան

17:42, կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ.
«Ամենադժվար պայքարը տգիտության դեմ է»․ Տարոն Սիմոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Ամենադժվար պայքարը տգիտության դեմ է:
     Այդ պատերազմում հաղթանակը գալիս է, երբ դու արդեն չես լինում, քո ներդրումը չի հիշվում, քո աշխատանք ստվերվում է ձեռքբերված ադյունքով, բայց դա նաև ամենամեծ հաղթանակն է, որովհետև այդկերպ դու հաղթում ես ինքդ քեզ ու բարձրանում՝ արդեն տարրալուծված լինելով ընդհանուրի մեջ:
     Հստակ է՝ դա մեծ ռեսուրս ու ջանք է պահանջում, բայց դե պետք է հասկանանք, որ մոլորություններ ու դրանց քարոզիչներ կան, որոնց հնարավոր չէ հաղթահարել առճակատմամբ, այլ միայն գիտելիքի անխնա ու շարունանական տարածմամբ, որովհետև #սկզբիցպետքէսկսենք՝ մարդ անհատի ձևավորումից, եթե, իհարկե, ցանկանում ենք, որ մեզանում մարդիկ ծնվեն, ովքեր պատրաստ կլինեն արժանապատվության բարձր բեռին ու դրա պահպանման ամենօրյա աշխատանքին ...
     Հ.Գ. Շնորհավոր գիտելիքի օրը»։

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
1256 | 0
Facebook