Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Մեր շնորհավորանքներն ենք հղում կրթության գործի նվիրյալներին»․ Գարեգին Բ

10:00, կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ.
«Մեր շնորհավորանքներն ենք հղում կրթության գործի նվիրյալներին»․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ Մեր շնորհավորանքներն ենք հղում կրթության գործի նվիրյալներին, բոլոր մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:
     Նվիրական այս օրը վերստին բացվում են կրթական հաստատությունների դռները` իրենց հարկից ներս ընդունելու ուսումնասեր մեր զավակներին:
     Կրթօջախներում ամբարած գիտելիքներն ու իմացությունը գրավականն են մեր զավակների ինքնության կերտման և մեր երկրի առաջընթացի ու զարգացման, իսկ կրթության հետ փոխանցվող հոգևոր-բարոյական մնայուն արժեքները` հայրենանվիրումի, ազգասիրության և մեր սրբությունների հանդեպ հավատարմության:
     Արդարև, ինչպես վկայում է սուրբգրային խոսքը. «Երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ, և գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն» (Առակ. Բ 10):
     Սիրելի մանկավարժներ, թող Տերը առատորեն արդյունավորի ձեր նվիրյալ ջանքերը` հայրենյաց ավանդներով ու հոգևոր-ազգային արժեքներով կրթելու և դաստիարակելու ուսումնատենչ ու շնորհաշատ մեր զավակներին` հանուն հայրենիքի զորացման և մեր ժողովրդի առաջընթաց կյանքի:
     Սիրելի աշակերտներ և ուսանողներ, Մեր աղոթքն է, որ Բարձրյալն Աստված քաջարթուն միտք պարգևի ձեզ և ուսումնական նոր տարում առավել փութաջանորեն լծվեք նորանոր գիտելիքներ ամբարելուն:
     Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը լինեն ձեզ բոլորիդ հետ: Ամեն»։

850 | 0
Facebook