Ինչպես հայտնել էինք, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանց։ «Այցելությունը մեր զավակներին՝ քաջալերանքի այցելություն է։ Ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվելով թշնամու դիտակետից՝ շարունակում են համառությամբ այցելել իրենց ուսումնական վայրն ու այդ բարոյահոգեբանական դժվար պայմաններում կրթվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։