Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Բաքվում այսօր պատանդառվածներն էլ կարող են բազմաթիվ հարցեր ունենալ Փաշինյանին». Հակոբ Բադալյան

01:24, կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ.
«Բաքվում այսօր պատանդառվածներն էլ կարող են բազմաթիվ հարցեր ունենալ Փաշինյանին». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երբ մարդը Բաքվի բանտում է, նրա վերաբերյալ հարցեր բարձրացնելը, հատկապես՝ «ով ուղարկեց», «ով երաշխիք» տվեց, եւ այլն, եւ այլն, նվազագույնը, բարոյական չէ:
     Օրինակ, երբ նա չի լինի այլեւս Բաքվի բանտում, ոչ միայն կարելի է, արժե, այլ պարտադիր է նրան տալ այդ հարցերը, նաեւ բազմաթիվ այլ հարցեր: Ու ոչ միայն նրան, այլեւս Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք այսօր պատանդառված են Բաքվում:
     Որովհետեւ, նրանք էլ գուցե շատ հարցեր ունեն հենց Նիկոլ Փաշինյանին:
     Ընդ որում, դա միանգամայն նորմալ է, այսինքն էստեղ անգամ հարցեր ունենալու, լինելու, տալու անհրաժեշտության հանգամանքը պետք էլ չէ դիտարկել ինչ որ խորհրդավորությունների կամ դավադրապաշտությունների համատեքստում:
     Հայաստանի ու Արցախի հետ չեն կատարվել բաներ, որոնք, մեղմ ասած, չառաջացնեն հսկայական հարցեր: Եվ ուրեմն, Բաքվում այսօր պատանդառվածներն էլ կարող են բազմաթիվ հարցեր ունենալ Փաշինյանին:
     Եվ հանրության համար օգտակար կլինի, կարծում եմ, եթե նրանք ունենան դեմ դիմաց նստելու եւ միմյանց այդ հարցերը տալու եւ իրենց պատասխանները, փաստարկները հնչեցնելու հնարավորություն:
     Հետեւաբար, ներկայումս առանցքային խնդիրը այդ հնարավորությանը հասնելն է, այլ ոչ թե միակողմանի հարցեր տալը, երբ դիմացի կողմը չունի թե պատասխանելու, թե իր հարցերը տալու հնարավորություն»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
2275 | 0
Facebook