Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

Հետաքրքիր է

The National Geographic Magazine-ը 1915 թվականին անդարդարձել էր Հայաստանին և հայերին

23:30, շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ.
The National Geographic Magazine-ը 1915 թվականին անդարդարձել էր Հայաստանին և հայերին

1915 թվականի հոկտեմբերին լույս տեսած ամսագրում նշանավոր The National Geographic-ը ծավալուն անդրադարձ էր կատարել Հայաստանին և հայերին՝ մանրամասն ներկայացնելով հայկական մշակույթը, եկեղեցին, ընտանիքը, նիստուկացը, կրթությունը և այլն: Ծավալուն անդրադարձը ուղեկցվում է լուսանկարներով և հենց առաջին լուսանկարում ներկայացված է Արարատ լեռան լուսանկարը, որը ներկայացվում է` որպես տարածաշրջանի համար կարևոր լեռ․ «Հայաստանը մարդկության բնօրրանն է, որից սերում են իր դուստրերը՝ մյուս երկրամասերը, սակայն նա ամենագեղեցիկն է։ Անգամ նրա ձնապատ լեռները փառքի պսակներ են, որտեղ արևն ամեն առավոտ համբուրում է ճակատը՝ ժպիտը դեմքին։ Նա սնում է Եփրատ, Տիգրիս, Փիսոն և Արաքս չքնաղ գետերը և իր թագավորության բազում այլ գանձերի»,- ասվում է հոդվածում:
     Հոդվածում անդրադարձ կա նաև հայկական ջարդերին, Անի մայրաքաղաքին, Վան քաղաքին, Պոլսի հայությանը և այլն։

1805 | 0
Facebook