Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Անի ու Շիրակավան մայրաքաղաքների պաշտպանը` Տիգնիս բերդ». Խաժակ Սիրեկանյան

02:12, կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ.
«Անի ու Շիրակավան մայրաքաղաքների պաշտպանը` Տիգնիս բերդ». Խաժակ Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Սահմանին ծվարած բերդը:
     Անի ու Շիրակավան մայրաքաղաքների պաշտպանը` Տիգնիս բերդ:
     Երբեմնի հզոր բերդը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Շիրակ գավառում, գոյություն է ունեցել դեռևս հնագույն ժամանակներից և Բագրատունյաց թագավորության հաստատումից հետո` 9-րդ դարում, ենթարկվել է լուրջ վերաշինման` Շիրակավան քաղաքի և հետագայում Անիի պաշտպանությունն ապահովելու համար։
     Բերդն ուներ ութ հզոր աշտարակ։
     Պայթեցվել է 1960-ական թթ և ներկայումս գտնվում է կիսավեր վիճակում:
     Պարզ երևում է Շիրակի մարզի Երազգավորս գյուղից»:

1508 | 0
Facebook