Գերմանիան 28 աֆղան փախստականի արտաքսել է իրենց հայրենիք՝ 2021 թվականին Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո առաջին անգամ։ Նշվում է, որ բոլոր 28 անձինք դատապարտված հանցագործներ են եղել։ Նրանցից յուրաքանչյուրը մեկնելուց առաջ ստացել է 1000 եվրո:
Հունիսի 17-ին Bloomberg-ը հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունը քննարկում է Տաշքենդի հետ միգրացիոն համաձայնագիրն Աֆղանստանից Ուզբեկստան փախստականների արտահանման վերաբերյալ։
Նշվել է, որ պլանի համաձայն՝ Տաշքենդը կընդունի Բեռլինի կողմից արտաքսված աֆղաններին և մասնավոր ավիաընկերության օգնությամբ կվերադարձնի նրանց տուն։ Հունիսի 19-ին Ուզբեկստանի իշխանությունները հերքել են վերոնշյալ տեղեկությունը։