Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է իր ելույթներն Աբու Դաբիի միջազգային մրցաշարում:
Կիսաեզրափակիչ խաղում Հայաստանն ուժերը չափել է «Ալ Դաֆրա» ակումբի հետ:
Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 106:99 հաշվով։
Ըստ այդմ, Հայաստանի հավաքականը մրցաշարի եզրափակչում է:
Հայաստանի հավաքականի կազմում առավել շատ արդյունավետ են գործել Ալբերտ Թադևոսյանը, Արտյոմ Թավակալյանը և Արայիկ Գևորգյանը: