«Ցավալի է, որ օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ կրկին մի շարք հայտարարություններ արեց, որոնք հակասում են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման ջանքերին», այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով՝ կեղծ են այն պնդումները, թե Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։
«Այդ հարցում Ադրբեջանի և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռներ և համեմատություններ տանելու փորձերն անընդունելի են»,- ասել է Հաջիզադեն։