Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Լպիրշության ու հղփացածության երևույթի դեմ ոչ մի գերատեսչություն ոչ մի բան չի ձեռնարկում»․ Հայկ Դեմոյան

16:24, շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ.
«Լպիրշության ու հղփացածության երևույթի դեմ ոչ մի գերատեսչություն ոչ մի բան չի ձեռնարկում»․ Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տիգրան Համասյանի խմբի դեմ հարձակվողներին ու Երևանի կենտրոնում բարձր երաժշտություն միացրած սև ու սպիտակ Նիվա ու նեխած սովետական մեքենա վարող պղպջակագլուխների համար առաջարկում եմ հատուկ արտահագուստ պատրաստել` գործածությունից դուրս եկած CD-երի դիզայնով:
     Լպիրշության ու հղփացածության այս համատարած երևույթի դեմ ոչ մի գերատեսչություն առայժմ ոչ մի բան չի ձեռնարկում։ Ընդամենը պետք է հանրային պախարակում ու ստորացում, մի քանի մեքենաներ էլ ցուցադրական կարելի է մամլիչի տակ դնել ու հանդիսավոր հանձնել քաղաքային միջավայրում բարձր երաժշտություն սիրող այդ դանդուռիկ վարորդներին»։

Աղբյուրը` Հայկ Դեմոյան
1814 | 0
Facebook