Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«ՀՀ-ն խնդիր չի դնում ռազմական ճանապարհով հետ բերել օկուպացված տարածքները»․ Նիկոլ Փաշինյան

15:42, շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ.
«ՀՀ-ն խնդիր չի դնում ռազմական ճանապարհով հետ բերել օկուպացված տարածքները»․ Նիկոլ Փաշինյան

Ցանկացած պետություն ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու ու իրեն պաշտպանելու իրավունք, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդդիմությունը մեզ քննադատում է այն փաստի բերումով, որ ՀՀ ինքնիշխան տարածքներից ավելի քան 200 քառ․ կմ օկուպացված է ու կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում ետ բերելու համար։ Մենք խնդիր չենք դնում էդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել ռազմական ճանապարհով, որովհետև համարում ենք, որ այն պայմանավորվածությունները, սկզբունքները, որոնք որդեգրված են, հնարավորություն են տալիս խաղաղ բանակցային եղանակով լուծել խնդիրը։ Էնպես որ, ՀՀ-ն որևէ ագրեսիվ նպատակ չունի»,- ասել է նա։

1827 | 0
Facebook