«Ի տարբերություն ՀՀ սահմանադրության՝ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա կհարցնեք՝ բա հարց չենք բարձրացնո՞ւմ։ Մենք հարցը էդ ձևով չենք բարձրացնում, ինչո՞ւ, որովհետև խաղաղության պայմանագրի մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ էս պայմանագրի դրույթները չկատարելու համար»,- հավելել է վարչապետը։