ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու՝ Ադրբեջանի առաջարկին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Խաղաղության համատեքստում կարծում ենք՝ հնարավոր է նման որոշում կայացնել։ Երբ խաղաղությունը կայացած փաստ է, էդ ձևաչափի գոյությունը կարող է հարցեր առաջացնել։ Խնդիրը ժամկետի մասին է։ Ընդհանրապես որևէ գործում պետք չի կառքը ձիուց առաջ դնել, հարց է՝ արդյո՞ք ճիշտ ճանապարհ է թեման հիմա՛ քննարկման առարկա դարձնելու։ Կան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ պետք է ստանանք»։