Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն ուզում է, որ կոմունիկացիաները բացվեն, բացառում է միջանցքային տրամաբանությունը․ «Էստեղ էլ պիտի հասկանալ, որ տարբեր հանգամանքներում միջանցք ասելով՝ տարբեր բան են հասկանում, դրա համար «Խաղաղության խաչմերուկ»-ում սկզբունքները նշել ենք․․․ Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության հետ կապված՝ մենք պատրաստ ենք տրամադրել ճանապարհներ․ օդային ճանապարհ տրամադրում ենք, ավտոմոբիլայինը, երկաթուղայինը պատրաստ ենք տրամադրել՝ ասածս սկզբունքների հիման վրա»,- նշել է նա։