Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, այդ մասին կհայտարարի»․ Նիկոլ Փաշինյան

13:24, շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ.
«Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, այդ մասին կհայտարարի»․ Նիկոլ Փաշինյան

Պատասխանելով լրագրողի՝ պաշտոնական Երևանը կհրաժարվի՞ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել այդ հայտարարությունից, այդ մասին կհայտարարի․․․ Նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, պետք է նայել ամբողջականության մեջ»։

Նրա խոսքով` ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ փորձ էր արվում ասել, թե տարածաշրջանային կոմունիկացիները չեն բացվում ՀՀ սաբոտաժի պատճառով․ «Կարող եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիները չեն բացվել մինչև այս պահը, այդ թվում` ՌԴ մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով»,- հայտարարել է Փաշինյանը։

1552 | 0
Facebook