Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Նիկոլ Փաշինյանի ասուլիսի առանցքային դրվագի մասին»․ Սուրեն Սուրենյանց

16:12, շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ.
«Նիկոլ Փաշինյանի ասուլիսի առանցքային դրվագի մասին»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ ««Առաջարկել ենք վերցնել խաղաղության պայմանագրի տեքստի բոլոր համաձայնեցված հոդվածները և ձևակերպումները և դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր»,- ասուլիսում ասել է Նիկոլ Փաշինյանը
     Փաշինյանն այսօր ասուլիսին հայտարարել է, որ այն ինչ համաձայնեցված է, ստորագրել և վավերացնել, որից հետո շարունակել մյուս հարցերի քննարկումը: Նրա խոսքով, 17 հոդվածներից 13-ը, վերնագիրը, նախաբանը լիարժեք համաձայնեցված է, և 3 հոդված համաձայնեցված է մասնակի:
     Սովորաբար, պարտված երկրները ձգտում են նրան, որ խաղաղության պայմանագրում ներառված լինեն բոլոր վիճահարույց, զգայուն խնդիրները: Միայն այդ պարագայում խաղաղությունը երաշխավորված, ինստիտուցիոնալ կլինի, որովհետև ուժային դիդբալանսի պայմաններում հակառակորդը կզրկվի պատերազմ սանձազերծելու առիթներից:
     Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանը գնում է հակառակ տրամաբանությամբ. մեծ սիրով համաձայնում է «բեռնաթափել» խաղաղության պայմանագիրը: Կրկնում եմ՝ այս մարտավարությունը բնորոշ է պատերազմում հաղթած, ուժային հարաբերակցության առումով ավելի ուժեղ երկրներին, որովհետև չկարգավորված հարցերը հենց նրանց համար են գործիք՝ հակառակորդ վրա ճնշում բանեցնելու համար:
     Ուրեմն, ինչո՞ւ է Փաշինյանը գնում մի ճանապարհով, որն ավելի ձեռնտու է Ալիևին:
     Փաշինյանի հաշվարկների հիմքում գոյություն ունեն ներքին և արտաքին բաղադրիչներ:
     Մինչև 2026-ի ԱԺ ընտրությունները Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է Խաղաղության պայմանագիր(նույնիսկ ոչինչ չորոշող): Դա կլինի նրա միակ հաղթաթուղթը՝ լեգիտիմացնելու համար այդ ընտրություններում իշխանությունը վերարտադրելու նրա ցանկությունը:
     Մյուս կողմից, ես դարձյալ պնդում եմ, որ Փաշինյանը երկիրը տանում է ստրատեգիական կողմնորոշման փոփոխության ճանապարհով: Նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս-քվոն փոխելու և բանակցությունները արևմտյան հարթակներ տեղափոխելու նրա ձգտումը սպասարկում էին հենց այս նպատակը: Բայց Արևմուտքում երաշխիքի միակ հավաստիացումը, որ ստացավ Փաշինյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելն էր, ընդ որում՝ վերջիններիս «խաղի կանոններով»:
     Հիմա մենք հենց այդ ռեժիմում ենք ու Փաշինյանը հասկացել է, որ Նոյեմբերի 9-ից կարող է հրաժարվել միայն պարագայում, եթե Ադրբեջանի հետ ունենա խաղաղության ինչ-որ փաստաթուղթ, եթե նույնիսկ այն «մերկ» է:
     Նիկոլ Փաշինյանին, իհարկե, քիչ է հետաքրքրում, թե դրա համար իրենից ինչ գին են ուզելու Բաքվից: Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, թե պատրաստ է պահպանել իր իշխանությունը՝ սակարկելով Արցախի և Հայաստանի հաշվին»։

3429 | 0
Facebook