Ընթացող ասուլիսի ժամանակ անդրադառնալով Պուտին-Ալիև հանդիպմանը, խաղաղության պայմանագրի քննարկմանը, վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ խաղաղության գործընթացում բարձր է գնահատում միջազգային գործընկերների աջակցությունը․ «Ադրբեջանի հետ աշխատանքը տևական ժամանակ տեղի է ունենում երկկողմ ձևաչափով, որը որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած դեկտեմբերի համատեղ հայտարարությունից, շարունակած ապրիլի հայնտարարությամբ։ Երեկ էլ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրվեց։ Պետք է կողմնորոշվենք էս հարցում, որովհետև ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում աշխատում ենք երկկողմ ձևաչափով և քանի դեռ այդկերպ կարողանում ենք առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտն այդ ձևաչափն է»,- ասել է նա։