Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Փաստորեն գլոբալիզացիան պատեր է ծնում»․ Ստեփան Դանիելյան

16:42, շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ.
«Փաստորեն գլոբալիզացիան պատեր է ծնում»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «50 տարի առաջ աշխարհում հայտնի էր մեկ պատ՝ Բեռլինի պատը, այն էլ ընդամենը մի քաղաքում։ Հիմա, գլոբալիզացիայի ժամանակաշրջանում պատերի թիվը շատանում է, և դա ընդամենը սկիզբն է։
     ԱՄՆ պատ է կառուցում Մեքսիկայի սահմանին, Իրանը՝ Աֆղանստանի, Իսրայելը՝ իր հարևանների, Լեհաստանը՝ Բելոռուսիայի, Հայաստանում են փորձում պատեր կառուցել, ֆինանսների սղության պատճառով դեռևս դեկորատիվ, Բրիտանիան, եթե ձևը գտներ, Լա Մանշում՝ ծովի մեջտեղում, ևս մի պատ կկառուցեր։ Մյուս պատերի մասին դուք կավելացնեք։ Եւ սա դեռ սկիզբն է։
     Փաստորեն գլոբալիզացիան պատեր է ծնում»։

1730 | 0
Facebook