«Աշխարհի մյուս բոլոր ատոմակայանները դիմանում են կայծակներին, որովհետև Իլհամ Ալիևը դրանք փակելու պահանջ չի ներկայացնում». Էդգար Ղազարյան
21:42, շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ.
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատմության ընթացքում հայկական ատոմակայանը կայծակից հետո խափանվել է միայն այն ժամանակ, երբ այդ կայծակը եղել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, Իլհամ Ալիևի կողմից ատոմակայանը փակելու պահանջից հետո։ Աշխարհի մյուս բոլոր ատոմակայանները դիմանում են կայծակներին, որովհետև Իլհամ Ալիևը դրանք փակելու պահանջներ ներկայացնելու իրավունք չունի»։