Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Քաղաքաշինության ամբողջ կոմունալի բաժինը ստորադասեցիք բիզնես ագահ շահին»․ Քրիստինա Վարդանյան

11:42, շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ.
«Քաղաքաշինության ամբողջ կոմունալի բաժինը ստորադասեցիք բիզնես ագահ շահին»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի գրառումը․ «Գետառը փակվեց, Երևանը գերկաուցապատվեց, բուֆեր անտառները, որ օդի հոսքերն ու ջերմությունն էին կառավարում կտրվեցին, ջրատարները խցանվեցին, աղբավայրը դարձավ մղձավանջ, ջրաթափանց մակերեսները փակվեցին, հաստաբուն ծառերը՝ փողոցների երկայնքով, որոնք ջրի հոսքերի կառավարիչներ են, գազանաբար կտրվեցին… Ավելի է վատանալու ամենը, ասում եմ, որպես կոմունալ հիգիենայի մասնագետ, այս ոլորտի բոլոր օրենքները խախտված են… Քաղաքաշինության ամբողջ կոմունալի բաժինը ստորադասեցիք բիզնես ագահ շահին, Երևանը դարձրիք ներդրումային դաշտ, բայց կորցրեցիք մարդուն (выплеснули ребенка вместе с водой), ում երջանիկ և առողջ կյանքի երաշխիքը սահմանադրությամբ ամրագրված է։ Խորհրդային Միության փլուզումից մինչ օրս, ագահորեն վաճառքի է հանված քաղաքի հողերը, անկախ նրանց նշանակությունից քաղաքի օրգանիզմի համար։ Դուք «տրոմբոզ» եք ստեղծել ամենուրեք, նայեք վիճակին քաղաքի ու կառավարման որակը կհասկանաք։ «Նախկին» «ներկա» ջութակի կոնցերտի դիրիժորը նույնն է, 34 տարի։ Կոմունիստին հաղթեց ՀՀՇ-ն, նրանց ՀՀԿ-ն, հետո ՔՊ-ն, ո՞րն է հաջորդը…»։

1579 | 0
Facebook