Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ի՞նչ նոր քարոզչական նարատիվ է հորինելու Փաշինյանը՝ հասարակության «գլուխն արդուկելու» համար». Սուրեն Սուրենյանց

01:30, շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ.
«Ի՞նչ նոր քարոզչական նարատիվ է հորինելու Փաշինյանը՝ հասարակության «գլուխն արդուկելու» համար». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Թվում էր՝ գոնե այն օրը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են դելիմիտացիայի հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, երկու մայրաքաղաքներից հնչելու են պոզիտիվ հայտարարություններ:

Բայց պաշտոնական Երևանը նույնիսկ համաձայնեցված կանոնակարգը չհրապարակեց՝ խոստանալով դա անել միայն երկուշաբթի: Դա արդեն կասկածներ է ծնում, որ Փաշինյանը «հպարտանալու» առիթ, թերևս, չունի:

Իսկ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ հստակ հասկացրել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունի: «Հայաստանը գիտակցաբար ժամանակ է ձգձգում, շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ: Նոր սպառազինություն է գնում, իր տարածքում զորավարժություններ է անցկացնում երրորդ երկրների հետ։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղություն կնքել ու դրա պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է»,- ասել է նա:

Սպասենք, տեսնենք՝ ի՞նչ նոր քարոզչական նարատիվ է վաղը հորինելու Փաշինյանը՝ հասարակության «գլուխն արդուկելու» համար»:

1978 | 0
Facebook