Ինչո՞ւ է ՀԱԷԿ-ն անջատվել համակարգից. ՏԿԵ նախարարության հայտարարությունը 00:24, շաբաթ, 31 օգոստոսի, 2024 թ. Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ը անջատվել է համակարգից։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից․ «Այս պահին էլեկտրաէներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։ Կատարվածի պատճառները ուսումնասիրվում են և կտրվի լրացուցիչ պարզաբանում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Աղբյուրը` ՏԿԵ նախարարություն Share 4643 | 0