Մոնղոլիայի իշխանությունները մտադիր են ձերբակալել Վլադիմիր Պուտինին հաջորդ շաբաթ երկիր նրա այցի ժամանակ։
Այս մասին BBC-ին հայտնել է Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչ Ֆադի էլ Աբդալլան։
ՄՔԴ-ի ներկայացուցիչը BBC-ին ասել է. «Դատարանը հույսը դնում է անդամ երկրների վրա, ներառյալ` Մոնղոլիան, որպեսզի «կատարեն իր որոշումները»: Մոնղոլիան, ինչպես ՄՔԴ մյուս անդամները, ունի «դատարանի հետ համագործակցելու պարտավորություն»։ Սա վերաբերում է նաև ձերբակալության օրդերին, այդ թվում՝ Պուտինի դեմ։