«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատախազությունը պարտավոր է վարույթ հարուցել
Նիկոլ Փաշինյանը վերջերս Սևանի շուրջ հեծանիվ է վարել՝ կրկնելով «Կեցցե՛, հեծանիվը», իսկ «Ժողովորդ» օրաթերթը բացահայտել է, որ Նիկոլի այդ հաճույքը պետության վրա նստել է 15 միլիոն դրամ։ Ասվածից հետևում է, որ բացի պետական միջոցները մսխելուց, վարչապետն առնվազն մի քանի ժամ տրամադրել է անձնական հաճույքներին, ինչը կրկնվում է շաբաթը մի քանի անգամ, այդ թվում՝ արտերկրում։
Ժողովրդին նա ահաբեկելով պատերազմի վտանգով, որը նաև մոտ է իրականությանը, երբ և՛ թշնամին, և՛ «դաշնակիցը», և՛ մնացած աշխարհաքաղաքական կենտրոնները, ձգտում են օր առաջ տիրանալ «Զանգեզուրի միջանցքին», ինչն իշխող վերնախավին չի խանգարում առանց ամոթի և պատասխանատվության պետական միջոցների հաշվին ցոփ ու շվայտ կյանք վարել։
Հ․ Գ․ Նախկին Էկոմոնիկայի նախարար Քերոբյանը վերջերս դժգոհում էր, թե հրատապ խնդիրները վարչապետի ժամանակի սղության պատճառով չի կարողացել ներկայացնել։ Պետական հարցերով զբաղվելու ժամանակ որտեղի՞ց, երբ հաճույքին տրվելն է առաջնային, իսկ վերջերս էլ շրջել է գյուղերով, զբաղվել նախընտրական քարոզչությամբ։
Հ․Գ․ Դատախազությունը պարտավոր է վարույթ հարուցել՝ պետական միջոցները ոչ նպատակային օգտագործելու, փոշիացնելու և հնարավոր կոռուպցիոն դրսևորումների համար»։