Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

«Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը ստորագրվել է»․ ՀՀ ԱԳՆ

11:18, ուրբաթ, 30 օգոստոսի, 2024 թ.
«Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը ստորագրվել է»․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասված է․

2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը:
     2024 թվականի օգոստոսի 30-ին Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։

Աղբյուրը` ՀՀ ԱԳՆ
4682 | 0
Facebook