Հայաստանի արտաքին քաղաքականությունը մտահոգիչ է, անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:
«Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը մտահոգիչ է այդ երկրի ապագայի համար։ Անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Համոզված ենք, որ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր պետք է լուծեն հենց տարածաշրջանի պետությունները՝ առանց արտաքին միջամտության։ Այս առումով օգտակար է 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան+Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։ Այս պահին համաձայնեցվում է հաջորդ նիստի օրը արտգործնախարարների մակարդակով»,-ասել է ռուս դիվանագետը։