Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է ամերիկյան F-16 կործանիչի կորուստը, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի տարածքում հրթիռային հարձակումը հետ մղելիս օգտագործվել են F-16 կործանիչներ։
«F-16-երը ցուցաբերել են բարձր արդյունավետություն։ Ավելի ուշ դրանցից մեկի հետ կապը կորել է․ ինքնաթիռը կործանվել է, օդաչուն՝ մահացել»,- ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Վթարի պատճառները պարզելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով։