«Նոա»-ն դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։ «Հաղթում ենք «Ռուժոմբերոկին» դիմակայությունում ու գրում նոր էջ հայկական ֆուտբոլի պատմության մեջ՝ դառնալով առաջին թիմը, որը եվրոգավաթային որակավորման փուլերում տարել է 5 հաղթանակ և հաղթահարել 4 փուլ»,- ֆեյսբուքյան էջում հայտնել է ակումբը։ ««Նոան» բոլորիս հասցրեց սրտի կաթվածի, բայց դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ: Շնորհավորում եմ բոլորիս։ «Փյունիկ», քեզ տեսնենք»,- սոցկայքի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։