Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասքին համեմատել է սատանայի հետ, գրում է CNews-ը։
«Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են նրան ընդունում Ելիսեյան պալատում, դա նման է սատանային ձեր տուն հրավիրելուն, բայց, ակնհայտ է, որ Մակրոնին դա չի ամաչեցնում»,- ասել է Օլանդը։ Մակրոնը նախորդ տարի Փարիզում հանդիպել էր Մասքի հետ։
Օլանդը նաև հավելել է, որ, իր կարծիքով, Իլոն Մասքը մարդկությանը չի ցանկանում բարին։