Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը

14:30, հինգշաբթի, 29 օգոստոսի, 2024 թ.
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը

ՌԴ ՔԿ-ն ձերբակալել է ՌԴ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, բանակի գեներալ Պավել Պոպովին: Երկու ամիս առաջ նրան հեռացրել էին պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 11 տարի։

ՌԴ ՔԿ-ի տեղեկացմամբ՝ Պոպովի դեմ քրեական գործ է հարուցվել Պատրիոտ այգու հետ կապված խարդախության կասկածանքով: Հետաքննության տվյալների համաձայն՝ 2021-2024թթ․ նա՝ լինելով այգու զարգացման պատասխանատուն, համագործակցել է տնօրեն Վյաչեսլավ Ահմեդովի և ՊՆ ինովացիոն զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Շեստերովի հետ, որոնք արդեն քրեական պատասխանատվության են ենթարկվել։

Պոպովը կազմակերպել է Կրասնոգորսկի իր արվարձանային տարածքում շինարարական աշխատանքների կատարումը ՝ օգտագործելով Պատրիոտ այգու ռեսուրսները, ինչպես նաև ստիպել է առևտրային կազմակերպությունների ղեկավարներին առանց վճարման աշխատանքներ կատարել իր օբյեկտներում։ Նրա ամառանոցը կազմում է մոտ 3 հեկտար, և այնտեղ շինարարական և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել այգու հաշվին։

3105 | 0
Facebook