Ռուսաստանցի մասնագետները Հայաստանից ներկրված ելակի մեջ տեբուկոնազոլ կոչվող վտանգավոր պեստիցիդ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ հատապտուղները պետք է վաճառվեին Մոսկվայում, ինչպես նաև Մոսկվայի և Տուլայի մարզերում: Ելակի մեջ տրիֆլոքսիստրոբինի և տեբուկոնազոլի առկայության ստուգումը կատարվել է օգոստոսի 21-ին: Հետազոտության արդյունքում վտանգավոր պեստիցիդներ են հայտնաբերվել 4 տոննա խմբաքանակում։