Թուրքիայի Քուշադասի քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության նախկին աշխատակիցի դին։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 50-ամյա Մահիր Մամեդովի դին հինգաստղանի հյուրանոցներից մեկում հայտնաբերել է նրա կինը՝ Քամալա Մամեդովան։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մահիր Մամեդովն իր ընտանիքի հետ ժամանել է Կուշադասի առողջարանային քաղաք։
Այսօր հյուրանոցում նախաճաշից հետո Մահիրը բարձրացել է իր սենյակ, իսկ կինն ու որդին զբոսնել են քաղաքում։ Երբ վերադարձանք, նրան գտանք իր սենյակում՝ առանց կյանքի նշանների։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները հաստատել են Մամեդովի մահը։ Մահվան պատճառը հայտնի կդառնա Իզմիրի դիահերձարանում դիահերձումից հետո։