Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Զելենսկին համաձայն է՝ Ռուսաստանի ներկայությունն Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին անհրաժեշտ է

18:54, երեքշաբթի, 27 օգոստոսի, 2024 թ.
Զելենսկին համաձայն է՝ Ռուսաստանի ներկայությունն Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին անհրաժեշտ է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչների ներկայությունը համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին բոլոր մասնակից երկրների ցանկությունն է։

Ելույթ ունենալով «Ուկրաինա 2024. Անկախություն» ֆորումում՝ նախագահ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան ցանկանում էր, որ առաջին գագաթնաժողովում ռուսներ չլինեն, բայց առանց Ռուսաստանի Դաշնության երկրորդ գագաթնաժողովը դժվար կլինի գումարել, հայտնում է UNN-ը։
     «Ինչ վերաբերում է այս գագաթնաժողովին, ապա այս երեք կետերը, որոնք քննարկվել են առաջին գագաթնաժողովում, մանրամասն կպատրաստվեն։ Մենք պետք է պատրաստ լինենք նոյեմբերին: Մենք պլան կպատրաստենք, և Ռուսաստանի ներկայացուցիչները, եթե ցանկանան մասնակցել երկրորդ գագաթնաժողովին, կմասնակցեն։ Հակառակ դեպքում երկրորդ գագաթնաժողովում մենք կարող ենք կորցնել մեծ թվով երկրների աջակցությունը»,- ասել է Զելենսկին։

4240 | 2
Facebook