Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ եթերում հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։
Echo of the Caucasus-ը հայտնում է, որ Զուրաբիշվիլիի որոշումը պարզապես ձևական բնույթ է կրում։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահը Սահմանադրությամբ սահմանված կարգով նշանակում է խորհրդարանական ընտրություններ. հերթական խորհրդարանական ընտրություններն անցկացվում են «պատգամավորության լիազորությունների ավարտի օրացուցային տարվա հոկտեմբերի վերջին շաբաթ օրը»։ Վրաստանում ընտրությունների օրը նշանակվելուց հետո պաշտոնապես սկսվում է նախընտրական քարոզարշավը։
Վրաստանի խորհրդարանը՝ բաղկացած 150 պատգամավորից, առաջին անգամ կընտրվի լրիվ համամասնական ընտրակարգով։