Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Ի՞նչ նոր լիազորություն կտրվի արտաքին հետախուզության ծառայությանը 

15:48, երեքշաբթի, 27 օգոստոսի, 2024 թ.
Ի՞նչ նոր լիազորություն կտրվի արտաքին հետախուզության ծառայությանը 

Օգոստոսի 23-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ, որը մշակվել է Արտաքին հետախուզության ծառայության կողմից:

Նախագծով առաջարկվում է.

- Արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիազորություն,

- Սահմանել, որ Ծառայության գործունեության բնագավառում գաղտնիության ռեժիմի պահպանման, հնարավոր խախտումների բացահայտման կանխման նպատակով միջգերատեսչական հսկողություն կարող է իրականացվել Արտաքին հետախուզության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում և ծավալներով,

- Ծառայությանը վերապահել լիազորություններ իր գործունեության բնագավառում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ սույն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

2036 | 0
Facebook