Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել էր հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը: Metaratings-ին հայտնի է դարձել, որ «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը մերժել է Հայաստանի հավաքականի հրավերը։ Պատճառն այն է, որ «Բալթիկան» նույն ժամանակահատվածում Առաջին լիգայի հանդիպում ունի «Տյումենի» հետ։ Ավանեսյանը որոշել է մնալ և օգնել թիմին։