Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

««Վ‎րացական երազանքը» մտադիր է ուղղափառությունը պետական կրոն հռչակել». վրացական հեռուստաալիք

12:00, երեքշաբթի, 27 օգոստոսի, 2024 թ.
««Վ‎րացական երազանքը» մտադիր է ուղղափառությունը պետական կրոն հռչակել». վրացական հեռուստաալիք

Վրացական ընդդիմադիր Formula TV հեռուստաալիքը հայտնում է, որ իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան‎» կուսակցությունը ծրագրում է ուղղափառությունը պետական կրոն հռչակել։

Հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ գաղափարին դեմ է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը՝ պատճառաբանելով, որ դրա անհրաժեշտությունը չկա, և նման քայլի պատմական պահը դեռ չի եկել։

Իշխանությունը պաշտոնական հայտարարություն չի արել, սակայն «Վրացական երազանքում‎» բացահայտ խոսում են, որ նպատակ ունեն «‎պաշտպանելու Վրաստանի ինքնությունն ու ազգային արժեքները‎», իսկ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ մոտ ապագայում հասարակությունը կտեղեկացվի «Վրաստանի և քրիստոնեական հավատքի համար էքզիստենցիալ կարևորության շատ կարևոր հարցի մասին‎», նշում է հեռուստաալիքը։

2231 | 0
Facebook