Ինչպես օրեր առաջ հայտնել ենք, որովայնի շրջանում սաստիկ ցավերով հիվանդանոց գնացած 47-ամյա Գայանեն բժշկից է իմացել, որ հղի է, ու երեխան մի քանի ժամից կծնվի: 25 տարի անպտղության դեմ պայքարող ամուսիններն անակնկալի են եկել` ինչպե՞ս:
«Ազատության» ռեպորտաժում նորաթուխ մայրիկը պատմում է, որ հղիությանը բնորոշ զգացողություններ, ցավեր չի ունեցել, եղածն էլ վերագրել է դաշտանադադարի փուլին:
Հայրն էլ խոստովանում է` գիշերներն անգամ չի քնում, անդադար երեխային է նայում` հանկարծ մի բանի կարիք չունենա, չլացի: Թեև երեխան արդեն մի ամիս է` ծնողների կյանքի լույսն է դարձել, բայց նրանք դեռ չեն հավատում իրենց հետ տեղի ունեցած հրաշքին:
Առավել մանրամասն` տեսանյութում: