Վերջին մարդը, ում հետ Պավել Դուրովը կապ է ունեցել մինչ ձերբակալությունը, ադրբեջանցի բլոգեր Հուսեյն Հասանովն է եղել։ Ըստ SHOT-ի՝ Ադրբեջանում միլիարդատերը նախաճաշել է բլոգերի և 24-ամյա սթրիմեր Յուլիա Վավիլովայի հետ։ Մի քանի ժամ անց Դուրովը և Վավիլովան միլիարդատիրոջ անձնական ինքնաթիռով թռել են Փարիզ, որտեղ նրանց արդեն սպասել են ֆրանսիական անվտանգության աշխատակիցները:
Դուրովը բլոգերների ընկերությամբ նախաճաշել է Բաքվի հայտնի SHORE HOUSE BAKU ռեստորանում, որը գտնվում է Կասպից ծովի ափին։ Այն պատկանում է Էմին Աղալարովին։