Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին կմեկնի Անկարա, այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները: Նշվում է, որ քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվելու Իսրայելում և Պաղեստինում տեղի ունեցող իրադարձություններին: