Ֆրանսիայում դատարանը 48 ժամով երկարացրել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանքը։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին։
Գործակալությունը նշում է, որ կալանքը կարող է տևել առավելագույնը 96 ժամ, որից հետո դատավորը պետք է կա՛մ ազատի նրան, կա՛մ մեղադրանք առաջադրի։
Bloomberg-ը գրել է, որ կալանքը կարող է երկարաձգվել։ Նշվում է, որ ֆրանսիական օրենքների համաձայն՝ կալանքի ժամկետը կարող է ավելացվել միայն մեկ անգամ։
Ֆրանսիայի իշխանությունները Դուրովի գործի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։ Նախօրեին հայտարարություն էր տարածել Telegram-ի թիմը: