Reuters-ը հաստատել է, որ իր աշխատակից Ռայան Էվանսը սպանվել է Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի հյուրանոցներից մեկի վրա հարվածի հետևանքով։
Լրատվամիջոցները պարզաբանել են, որ 38-ամյա Էվանսն անվտանգության հարցերով խորհրդական է եղել և գտնվել է Կրամատորսկի Sapphire հյուրանոցում, որը վնասվել է հրթիռային հարձակման հետևանքով։ «Մեր լրագրողներից երկուսը հիվանդանոցում են, նրանցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել: Մեր ևս երեք գործընկեր հայտնաբերվել է և ապահով է»,- ասվում է Reuters-ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Դոնեցկի մարզի իշխանությունները հաստատել էին, որ Կրամատորսկում հրթիռային հարձակման հետեւանքով ավերված հյուրանոցի փլատակների տակ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացու դի։