Telegram-ի թիմը հրապարակել է առաջին պաշտոնական հայտարարությունը պլատֆորմի հիմնադիր Պավել Դուրովի` Փարիզում ձերբակալության վերաբերյալ։
«Telegram-ը համապատասխանում է ԵՄ օրենքներին, ներառյալ թվային ծառայությունների մասին օրենքը. դրա մոդերատորությունը համապատասխանում է ոլորտի չափանիշներին և մշտապես բարելավվում է:
Telegram-ի գործադիր տնօրեն Պավել Դուրովը թաքցնելու ոչինչ չունի և հաճախ է շրջում Եվրոպայով մեկ։ Անհեթեթ է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու է այդ հարթակում չարաշահումների համար։
Գրեթե միլիարդ օգտատերեր ամբողջ աշխարհում օգտագործում են Telegram-ը` որպես հաղորդակցության միջոց և կարևոր տեղեկատվության աղբյուր։
Մենք սպասում ենք այս իրավիճակի շուտափույթ լուծմանը։ Telegram-ը մնում է բոլորիդ հետ»,- ասվում է ընկերության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 39-ամյա միլիարդատեր Պավել Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, ձերբակալվել է օգոստոսի 24-ի երեկոյան Փարիզի օդանավակայանում։ Նա կասկածվում է ահաբեկչության, խարդախության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված հանցագործությունների մեջ, քանի որ Telegram հարթակը հրաժարվել է համագործակցել իրավապահ մարմինների հետ։ Այս մեղադրանքներով Պավել Դուրովին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում։