ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկած անձինք ներառվել են «անցանկալի անձանց» ցուցակում։ Քանի դեռ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը չի վերականգնվել, այդ անձանց թույլ չեն տա մտնել Ադրբեջանի տարածք։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Շվաբեի՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարությունները։
«Նախ ուզում եմ նշել, որ Ադրբեջանի և մեր երկրի ղեկավարության մասին Ֆրենկ Շվաբի հայտարարությունն, ում անունը հիշատակվում է կոռուպցիայի և ստվերային բիզնես կապերի մեջ, ցույց են տալիս, թե որքան կողմնակալ, խաբեբա և երկերեսանի քաղաքական գործիչ է այս մարդը»,- ասել է Հաջիզադեն: