Վրացական մի քանի բանկ դադարեցրել է համագործակցությունը «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների համակարգի հետ այն բանից հետո, երբ ծրագրավորողներից մեկի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել։
«Օգտատերերը հայտնում են, որ TBC Բանկն ամբողջությամբ հանել է «Զոլոտայա Կորոնա» ներդիրն իր հավելվածից, Rico ծառայությունը նախկինում ուղարկված վճարումներ չի տալիս, իսկ «Վրաստանի բանկը» մերժում է փոխանցումները։ «Կրեդո» բանկը դեռ ընդունում է»,- հայտնում է «Նիկոլայ Լևշից» թելեգրամ ալիքը:
Վրաստանի տարածքում վճարային համակարգի արգելքի մասին պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել: «Զոլոտայա Կորոնա»-ն Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների քանակով առաջատարն է։
Օրեր առաջ ԱՄՆ-ի գանձապետարանը պատժամիջոցներ է կիրառել ֆինանսական հատվածի ռուսական երեք ընկերությունների՝ Atol-ի, Diasoft-ի և Ֆինանսական տեխնոլոգիաների կենտրոնի (CFT) նկատմամբ: «Զոլոտայա Կորոնա»-ն սերտորեն կապված է վերջինիս հետ։ Այս հայտնի վճարային համակարգը նախկինում եղել է CFT խմբի մաս: