Վաշինգթոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել՝ ինչպես պատասխանել Կուրսկի վրա Ուկրաինայի հարձակմանը։
«Անկեղծորեն ասում եմ՝ Ռուսաստանի նախագահը որոշում է կայացրել։ Համոզված եմ, որ մեղավորները խիստ պատիժ կկրեն»,- ասել է Անտոնովը;
Նա նաև բացառել է Ռուսաստանի Դաշնության տարածքում բուֆերային գոտու ստեղծումը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։