Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Երեխանան 5 օր անցկացրել է անտառում և ողջ է մնացել

01:36, ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ.
Երեխանան 5 օր անցկացրել է անտառում և ողջ է մնացել

Վիետնամում ողջ են գտել վեցամյա տղային, ով մոլորվել ու 5 օր անցկացրել է խիտ անտառում։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Յեն Բայ նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում։ Օգոստոսի 17-ին Դանգ Թին Լամ անունով տղան իր 9 եղբայրների ու քույրերի հետ խաղալիս է եղել առվակի մեջ, այնուհետև կորրել է նրանց տեսադաշտից և թափառել լեռներում։

Վիետնամում երեխանան 5 օր անցկացրել է անտառում և ողջ է մնացել
Վիետնամում երեխանան 5 օր անցկացրել է անտառում և ողջ է մնացել

Տեղի իշխանությունները որոնողական գործողություն են կազմակերպել, որին ներգրավվել է ավելի քան 150 կամավոր, ինչպես նաև ոստիկաններ և զինվորականներ։ Հինգ օր անց նիհարած երեխային հայտնաբերել է տեղի ֆերմերը՝ 52-ամյա Լի Վան Նանգը։

Վիետնամում երեխանան 5 օր անցկացրել է անտառում և ողջ է մնացել
Վիետնամում երեխանան 5 օր անցկացրել է անտառում և ողջ է մնացել

     Նրա խոսքով՝ ինքը մաքրելիս է եղել անտառի մոտ գտնվող դաշտը, երբ լսել է երեխայի լացի ձայնը։ «Ես այնքան հոգնած եմ, չեմ կարող վեր կենալ, խնդրում եմ, օգնիր ինձ»,- ասել է թփերի մեջ թաքնված տղան: Նա վեց կիլոմետր հեռացած է եղել այ վայրից, որտեղից անհետացել էր: Հաղորդվում է, որ 5 օր Լամը կերել է տերևներ և վայրի մրգեր և ջուր խմել գետից:
Վիետնամում երեխանան 5 օր անցկացրել է անտառում և ողջ է մնացել
Վիետնամում երեխանան 5 օր անցկացրել է անտառում և ողջ է մնացել

Ոստիկանությունը կորած երեխային ողջ-ողջ հայտնաբերելն անվանել է «հրաշք» և սոցիալական ցանցերի միջոցով շնորհավորել նրան ընտանիք վերադառնալու կապակցությամբ։

6463 | 0
Facebook